«Դիմում եմ նախկին և ներկա բոլոր զինվորականներին, դիվանագետներին, մշակույթի գործիչներին»․ Բագրատ Սրբազան

«Յուրաքանչյուր մարդ, իրեն հայ զգացող մարդ իր վերաբերմունքը պետք է արտահայտի եղելությանը, այս ապօրինի սահմանազատմանը և սահմանագծմանը»,-այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ոսկեպարում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա դիմել է նախկին և ներկա բոլոր զինվորականներին, նախկին և ներկա բոլոր դիվանագետներին, նախկին և ներկա մշակույթի բոլոր գործիչներին և իրեն անձնապես ճանաչող մարդկանց։

«Որևէ մեկի դիրքորոշում չհայտնելը ինձ համար լինելու է պատճառ, որևէ ձևով իրենց հետ հարաբերություն չունենալ։ Հստակ ասում եմ՝ չկա ժամանակ լավ մարդ լինելու, վատ մարդ լինելու, լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։ Հիմա էլ ասում են՝ չենք հանձնում, վերադարձնում ենք։ Ինչ մտքներին գալիս է՝ ասում են։

Հետևաբար՝ բժիշկներ, դիվանագետներ, զինվորականներ, ոստիկաններ, անվտանգության ծառայողներ, բոլորդ ձեր դիրքորոշումը հայտնեք։ «Այո»-ն այո թող լինի «ոչ»-ն էլ՝ ոչ, բայց հայտնեք, հայտնեք ուղղակի։ Գոլ չլինեք, Աստված ասում է՝ գոլ չեմ սիրում, կփսխեմ ուղղակի։ Հատիկ-հատիկ ասում եմ՝ հայտնեք ձեր դիրքորոշումը։ Ես կեղծիքի թագավորներից չեմ, կարող ա շոու անեմ, բայց սուտ չեմ խոսի։ Հետևյալն եմ ասում՝ հայտնեք ձեր դիրքորոշումները, էական չէ տավուշեցի կլինեք, թե՝ ոչ»,-իր ելույթում ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել