Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Պալմա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 9-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 20-23-ը Պալմա (Իսպանիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ-Ազգային ժողովի նախագահ

Արման ԵՂՈՅԱ-Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Թագուհի ՂԱԶԱՐՅԱՆ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Նելլի ՂՈՒԼՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման ՄԿՐՏՉՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
(ապրիլի 17-23-ը)

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր

Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Ն. Ղուլյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյան, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Վիլնյուս-Պալմա-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Ն. Ղուլյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյան, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ 4 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել