ՊՆ համապատասխան ստորաբաժանումները կանցկացնեն ծառայողական քննություն

«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:

«Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել