ՃՈ պետ Արսեն Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր օրինապաշտ վարորդներին

ՃՈ պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր օրինապաշտ վարորդներին:

«Հարգելի վարորդներ,
բազմիցս հեռուստաեթերից դիմել եմ ձեզ՝ ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կոչ-խնդրանքով: Ակամայից ստացվել է այնպես, որ խոսքս մշտապես ուղղվել է օրինախախտ վարորդներին: Սակայն, մոտս ցանկություն առաջացավ այս անգամ դիմել ՕՐԻՆԱՊԱՀ վարորդներին և շնորհակալություն հատնել բոլոր նրանց, ովքեր.
1. ղեկին ծխախոտ չեն օգտագործում, իսկ բջջային հեռախոսներից օգտվում են միայն սահմանված կարգով,
2. զերծ են մնում չթույլատրվող վայրերում տրանսպորտային միջոցը կայանելուց և դրանով իսկ չեն խոչընդոտում երթևեկության մյուս մասնակիցներին, 
3. զիջում են թույլատրելի հատվածով ճանապարհը հատող հետիոտներին,
4. տրանսպորտային միջոցը վարում են թույլատրելի արագության սահմանում,
5. ղեկին նստում են միմիայն սթափ վիճակում:
Հարգելի հայրենակիցներ,
երթևեկության կանոնները պահպանելով, շահում եք դուք և ձեր ընտանիքները: 
Ավարտին ուզում եմ մեջբերել ինձ համար շատ թանկ հետևյալ խոսքերը. «Թեև մարդկային կյանքն ամենաթակն է, չգիտես ինչու, մարդկանց մոտ ստեղծվել է մի կարծիք, թե կա ավելի թանկ մի բան: Միգուցե կա, բայց ինչ…»:

Լուսանկարը՝ armenpress.am-ի 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել