Աստղիկ Մելքոնյանը՝ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 12-ին, որոշում է ստորագրել, որով Աստղիկ Մելքոնյանին 2024 թվականի ապրիլի 12-ից նշանակել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ։

Նշենք, որ ավելի վաղ Մելքոնյանը զբաղեցրել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Աստղիկ Մելքոնյանի դիմումը`

1. Աստղիկ Խաչատուրի Մելքոնյանին 2024 թվականի ապրիլի 12-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ (06-9-Ղ1-1)` ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալի (06-9-Ղ3-1) պաշտոնից։

2. Աստղիկ Խաչատուրի Մելքոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել