Ամուսինների հանցավոր արարքը բացահայտվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է ամբաստանյալներ Սերինե Մարկոսյանին և Սուրեն Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Սերինե Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Էլանժ» ՍՊԸ-ին պատկանող Մաշտոցի պողոտայում գործող «Բեստ»սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի գանձապահ, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուրեն Ղուկասյանի դրդմամբ, 2012թ.սեպտեմբերի սկզբներից մինչև դեկտեմբերի 26-ը միասնական հանցավոր մտադրությամբ միավորված` շարունակաբար, մաս-մաս «Էլանժ» ՍՊԸ կողմից իրեն վստահված`տարադրամի փոխանակման կետի շրջանառության մեջ դրված գումարներից 21 միլիոն 441 հազար 900 ՀՀ դրամ գումարը «Էլանժ» ՍՊԸ գույքային ֆոնդից դուրս բերելովհանձնել է ամուսնուն` այդ կերպ կատարելով իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի վատնում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը մեղադրանք է առաջադրել նաև Սուրեն Ղուկասյանին: Վերջինս, «Բեստ» սուպերմարկետի տարադրամիփոխանակման կետի գանձապահ Սերինե Մարկոսյանին հետ, գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, համոզելու եղանակով դրդել է նրան կատարել վերոհիշյալ արարքը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանանոլւ մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել