«Կպարզեցվի ՔԿՀ-ներում պահվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը»․ նախագիծը հանրային քննարկման է դրվել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշումների նախագծեր, որոնց ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը, հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեակատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։

«Որոշ քրեակատարողական հիմնարկներում հնարավոր է լինում իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների՝ e-disability էլեկտրոնային համակարգում ազատությունից զրկված անձի տվյալները միասին լրացնելու արդյունքում, իսկ որոշ քրեակատարողական հիմնարկներում ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, պատճառաբանելով, որ լրացման գործընթացն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, հրաժարվում են քրեակատարողական հիմնարկի հետ համատեղ լրացնել ազատությունից զրկված անձի վերաբերյալ տվյալները՝ դրանով իսկ ստեղծելով փակուղային իրավիճակ:

Անձի ֆունկցիոնալության գնահատումն ամբողջովին ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահելով հնարավոր կլինի խուսափել բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգի խախտումներից, գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար պատասխանատու կառույցները, սահմանված ժամկետները, և քրեակատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի միայն վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը»,-նշված է հիմնավորման մեջ։

Ըստ նախարարության՝ իրավակիրառ պրակտիկայում բացակայում է անհրաժեշտությունը, որպեսզի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձինք բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, այն դեպքում, երբ կարող են միանգամից դիմել քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին, ով էլ իր հերթին կկազմակերպի հետագա ընթացքը, քանի որ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ձևավորվում է համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել