ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօրվա՝ ապրիլի 11-ի ելույթում նշեց, որ պատմական Հայաստան, իրական Հայաստան հարաբերությունների ճշգրտման մեջ հարկավոր է խոսել առաջնորդության մասին, և այդ մտածումները իրենց քաղաքական թիմի ու վարչապետի գլխավորությամբ ամեն օր իրենց հետ է։
«Առաջնորդության ձեր մոդելի մեջ դուք առջևից չեք գնացել, կառավարող ձեր վերնախավը գնացել է ոչ թե ժողովրդի առջևից, այլ ժողովրդի հետևից, որովհետև չի ցանկացել ինքն ասել ժողովրդին այդ ճշմարտությունը։ Դուք ոչ թե առաջնորդել եք, դուք հետապնդել եք ժողովրդին, դուք ժողովրդին մղել եք առջև՝ դեպի մարտահրավերներ»,-նշեց Կոնջորյանը։
Խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ ասաց, որ նրանց իշխանությունների տարիներին Հայաստանից հեռացել է 1 միլիոն մարդ «անվերադարձ», որի արդյունքում կորցրել են այդքան մարդու մուծված, մուծվելիք հարկերը, կորցրել են այն հավելյալ արժեքը, որ այդքան մարդ պետք է ՀՀ-ի համար ստեղծեր, կորցրել են այն զինվորներին, որոնք պետք է ծառայեին ՀՀ-ի բանակում։
«Հիմա Դուք եկել, խոսում եք կորցրած հնարավորությունների մասին»,-ասաց Օհանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։