Սյունիքի մարզում քարաթափումներ են իրականացվում՝ խոչընդոտելով երթևեկությանը

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել