Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով՝ որ խաչմերուկների մասին է խոսքը։
Այսպես․
– Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկ,
– Ազատություն պողոտա-Վարշավյան փողոցի խաչմերուկ,
– Սարյան-Լեո փողոցների խաչմերուկ: