Էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս էին. ՀՀ ԱԳՆ–ն` Մարաղայի հայերի ջարդերի մասին

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս: Այս մասին ասված է X–ի` ՀՀ արտաքին գործերի նախարարության միկրոբլոգում։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերեվարվել, բնակչության մնացած մասը՝ շուրջ 5000 մարդ, բռնի տեղահանվել են։

ԱԳՆ–ից նշում են, որ սա փաստագրված է այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch–ը և Amnesty International–ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել