Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
2024 թվականի ապրիլի 10-ից մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության վճարման գործընթացը»: