Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլ նաև սպառնալիքներ են ստեղծում միմյանց համար․ Նիկոլ Փաշինյան

«Պատմական Հայաստանն ի դեպ առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար։ Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամաբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան»,-Կառավարության ծրագրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և հետևաբար միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք։ Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական հայաստանի իրական տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել, գոյություն ունենալ չենք կարող։

Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում։ Ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորության»,-նշել է նա։

Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը,  ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե անկեղծ ասեմ` իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև  այն պատճառով, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում ու  ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար ու նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս:

«Կամա թե ակմա, պատմական Հայաստանը  ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքիշխանության, անկախության ու տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն  ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել