Հրդեհ է բռնկվել երևանյան պահեստներից մեկում

Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 11:23-ին, դեպքի վայր է ժամանել չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում (մոտ 2500 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 15։00-ին:

Տանիքում այրվել են ձյութի շերտ (մոտ 200 քմ), նաև հարակից շինության տանիքում կուտակված աղբը (մոտ 20 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել