Արմավիրի մարզում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել

Ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել Արմավիր մարզում. կան կալանավորվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում իրավապահները խուզարկել են տներից մեկը։ 57-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են կանեփի և կանեփի սերմի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչներ, իսկ գոմում`մեկանգամյա օգտագործման բաժակներում ցանած ու նոր ծլած կանեփի 11 բույս:

Հետագա միջոցառումների շնորհիվ ջանֆիդացի տղամարդը հայտնաբերվել է«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, ձերբակալվել և ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել նաև «Դեյվու» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված դեղնականաչավուն մոտ 81 գրամ կանեփանման զանգվածով, և գլանակ: Ապօրինի թմրաշրջանառության շղթայից ձերբակալվել, ապա կալանավորվել է 63-ամյա թաիրովցի տղամարդ, իսկ 46-ամյա արտաշատցու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել