Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 8-ին որոշում է ընդունել, որով դատավոր Արտյոմ Ավետիսյանը կշարունակի պաշտոնավարել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը ապրիլի 8-ից դադարել է։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ ԲԴԽ-36-Ո-90 որոշումը, Հանրապետության նախագահի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ ՆՀ-100-Ա հրամանագիրը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արտյոմ Ռուդիկի Ավետիսյանը 2024 թվականի ապրիլի 8-ից շարունակում է պաշտոնավարել որպես Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի ապրիլի 8-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ռուդիկի Ավետիսյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: