«Գոլդ» համարանիշների էլեկտրոնային հերթական աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային հերթական աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդից առաջ քվեարկություն է սկսվել, որը տևելու է 10 օր: Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ էլեկտրոնային նախորդն աճուրդը հայտարարվել էր փետրվարի 23-ին, ավարտվել՝ փետրվարի 28-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել