Փողոցային լապտերներ գողացողը բերման ենթարկվեց

Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:

Պարզվել է, որ նա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք փողոցներից գողանալով շուրջ 35 էլեկտրական լապտեր` վաճառել է տարբեր մարդկանց:

Կոմունալ տնտեսությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 220.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել