«Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու»․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպման մասին

Ապրիլի 5-ին կայացավ Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, որի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Ապրիլի 5-ին կարևոր հանդիպում տեղի ունեցավ և այդպիսի ձևաչափով հանդիպում երբևէ չէր եղել։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում»։

Միրզոյանը նշեց, որ քննարկումների սեղանին ռազմական բնույթի բաղադրիչ չի եղել։

«Ուզում եմ կրկին հիշեցնել Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի արտահայտած միտքն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանն այնքան, որքան դա ընդունելի կլինի կամ համաձայն կլինի Եվրոպական Միությունը։ Մենք իսկապես գնում ենք մեր հարաբերությունների խորացման ճանապարհով»,-ասաց ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները չէին գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու․ «Մենք նախապես ասել էինք՝ այս միջոցառումը ՀՀ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունների մասին է, Հայաստանի տարածքային ինքնիշխանության սատարման մասին է, Հայաստանի տնտեսական հնարավորություններին սատարման մասին է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել