Դատական նիստում որոշում կայացնելու կարգը

Քրեական դատավարությունում այն բոլոր հարցերի առթիվ, որոնք լուծվում են դատարանի կողմից դատական քննության ժամանակ, դատարանը որոշումներ է կայացնում:

Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից:

Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել կամ վերոհիշյալ կարգով, կամ տեղում դատավորների խորհրդակցելուց հետո` որոշումը մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ:

Դատական քննության ժամանակ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել