Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 1-ին ժամը 14։38-ին ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել