Սույն թվականի հունիսի 14-ին Բոննի երկրամասային դատարանի նիստերի դահլիճում տեղացի և օտարերկրացի բարձրաստիճան իրավաբան փորձագետների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ իրավական մասնագիտական համաժողով՝ «Արդարադատության բարեփոխումները անցումային շրջանի երկրներում» խորագրով՝ նվիրված Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (ՄԻՀ հիմնադրամ) 20-ին։
Համաժողովի ընթացքում ազգային և միջազգային փորձագետները հնարավորություն ունեցան փոխանակելու ՄԻՀ հիմնադրամ հետ համատեղ իրականացված իրենց միջազգային իրավաբանական խորհրդատվության փորձը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բոննի երկրամասային դատարանի նախագահ Մարգարետե Գրեֆին ֆոն Շվերինը, Բոննի քաղաքապետ Յուրգեն Նիմպչը, ինչպես նաև ՄԻՀ հիմնադրամի տնօրեն Դիրկ Միրովը։ Զեկուցողների թվում էին նաև Գերմանիայի դաշնային հանրապետության արդարադատության նախկին նախարար Դոկտոր Կլաուս Կինկելը և Դաշնային դատական պալատի նախագահ, Պրոֆեսոր Դոկտոր Թոլքսդորֆը։ Վերջինս իր զեկույցում կարևորեց դատական անկախության սկզբունքը, նշելով, որ այս առումով անցումային պետություններից շատերում հսկայական առաջընթաց է գրանցվել, ինչը սակայն չի կարելի ասել շատ այլ պետությունների վերաբերյալ, որտեղ այս սկզբունքը դեռ հաստատուն չի ձևավորվել։
Այնուհետև հանդես եկան Մոլդովայի Հանրապետության Արդարադատության նախարար Դոկտոր Օլեգ Էֆրիմը, որի զեկուցման թեման էր․«Դատական բարեփոխումները Մոլդովայի Հանրապետությունում և Գերմանիայի կողմից տրամադրված խորհրդատվությունը»։ Նրան հաջորդեց Ռուսաստանի Դաշնության գերագույն տնտեսական դատարանի փոխնախագահ Տատյանա Անդրևան։ Վերջինիս զեկուցման թեման էր «Ռուսաստանի Դաշնության գերագույն տնտեսական դատարանի դերը օրենսդրության զարգացման գործում»։
Ռումինիայի Սահմանադրական դատարանի Գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Սաբարեանուն զեկուցեց «Ռումինիայի Սահմանադրական Դատարանի և ՄԻՀ հիմնադրամի համագործակցության մասին»։ Իսկ Հայդելբերգի համալսարանի Պրոֆեսոր Օմայա Էլվան խոսեց «Արաբական աշխարհում գերմանական իրավական պարտավորությունները․ շահերն ու հեռանարները» թեմայով։
Միջազգային բանախոսները քննարկեցին նաև ՄԻՀ հիմնադրամի խորհրդատվություններում իրենց ունեցած ներդրումները։ Նրանք մասնավորապես նշեցին, որ ՄԻՀ հիմնադրամի հետ համագործակցությունը կարելի է բնութագրել որպես գործընկերական հանդիպումների և քննարկումների ֆորմատով անցկացվող համագործակցություն, ինչը այն հատկապես արդյունավետ է դարձնում։
Միջոցառումը հաջորդել է ընդունելություն, որի ընթացքում կազմակերպվել էր Վլադիսլավ Ստալմաչովի, Սամօ Սկօբերենի և Կորնելիա Գենշովայի գործերի ցուցահանդես։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ևս այս նկարիչների աշխատանքները կցուցադրվեն Բոննի երկրամասային դատարանի նախասրահում։
Միջոցառմանը հրավիրված էր և մասնակցում էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: