Ջերմաստիճանը բարձրանում է. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև ապրիլի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 3–ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես մինչև ապրիլի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել