Հրդեհ Հայթաղ գյուղում

Մարտի 30-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի տանիքում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է անասնագոմի տանիքից 50 քմ հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել