Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 26-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 21-26-ը Սկոպյե (Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Վիեննա-Սկոպյե-Վիեննա-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»: