«Ինքը փոքր է իմ ճանապարհը փակելու համար․ ո՞վ ասաց, որ Եռաբլուրը ինչ-որ մեկի սեփականությունն է». ՔՊ պատգամավոր

Ես զոհվածի ծնողի վրա ցուցմունք չեմ տալիս, ես հանցագործի վրա եմ ցուցմունք տվել։  Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավր Հակոբ Ասլանյանը։

«Ինչ կապ ունի զոհվածի ծնող լինելը այն բանի հետ, որ նա հանցագործություն է կատարել իմ նկատմամբ։ Դուք գտեք այդ կապը։ Դուրս է գալիս, որ եթե նա զոհվածի ծնող է, փողոցում կարող է ուզածդ մարդու գլխին խփե՞լ։ Չի կարելի։ Այն մի դաշտ է, սա մի դաշտ է։ Շատ կներեք, բայց ինքը փոքր է իմ ճանապարհը փակելու համար։ Այն առումով, որ ես երեք անգամ եղել եմ ռազմի դաշտում։ Բացի դրանից, էնտեղ՝ Եռաբլուրում իմ հարազատներից կորուստ ունեմ, որ թաղված են Եռաբլուրում, և իմ զինվոր ընկերների յոթ գերեզման կա այնտեղ։ Ո՞վ ասեց, որ այդ պանթեոնն ինչ-որ մեկի սեփականությունն է»,- ասաց նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել