«Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել»․ դատավոր

Դատավոր Բորիս Բախշիյանը, որը ենթարկվել է ճնշումների, դատավորներին խորհուրդ է տալիս լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը։

«Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում եղել է, փաստ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դատավորը պնդում է՝ արել է այն, ինչ պահանջում էր օրենքը։

«Օրենքով եմ արել, եթե նույն իրավիճակում հայտնվեմ՝ նույն կերպ կվարվեմ»,- նշեց Բախշիյանը։

Բորիս Բախշիյանն այս տարի վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար։ Բախշիյանին արդարացնելու որոշումը կայացրել էր դատավոր Լուսինե Սեփխանյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում էր անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել