Անվճար իրավաբանական աջակցության տրամադրում Արտաշատ քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց

Սույն թվականի ապրիլի 3-ին ժամը 14:00-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փ․ շ․ 60 հասցեում գտնվող Արտաշատի քաղաքապետարանի վարչական շենքում Արտաշատ քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում կտրամադրի անվճար իրավաբանական աջակցություն:

Իրավաբանական աջակցությունը ներառում է.

  • Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների փաստագրում,
  • Արցախից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց իրավաբանական աջակցության տրամադրում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար,
  • Արցախահայերի իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում ՀՀ պետական մարմիններում:

Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայատանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ուպաշտպանությունը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել