«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է շուրջ 5 տարի՝ 2019-ից սկսած:

Մուշեղ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է:

«Սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին՝ կատարված լայնածավալ աշխատանքի համար»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել