Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը մահացել է

Մարտի 23-ին, ժամը 13.55-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ջեմմա Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել