«Գոյ» թատրոնի աշխատողները ծանուցվել են՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի պահանջների

Երեկ` 24.03.2024-ին, բարձրացված հարցերի հետ կապված Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ցանկանում է հանրությանն իրազեկել հետևյալ հարցերի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի հունվարի 30-ին Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը (այսուհետ՝ «Գոյ» թատրոն) դադարել է գործել որպես առանձին իրավաբանական անձ։ Միաժամանակ համաձայն ՀՀ Կառավարության 11.05.2023-ի 701-Ն որոշման Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դարձել է վերը նշված թատրոնի իրավահաջորդը, որը հնարավորություն է տալիս շարունակել նախկին «Գոյ» թատրոնի գործունեությունը Մայր թատրոնի կազմում որպես «Գոյ» փորձարարական կենտրոն։ Իրավահաջորդության սկզբունքով՝ նախկին «Գոյ» թատրոնի աշխատողները դառնում են Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատողներ և պետք է կնքեն համապատասխան համաձայնագրեր։

Այս մասին «Գոյ» թատրոնի աշխատողները ծանուցվել են՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի պահանջների։ Աշխատողների մի մասը հրաժարվել է ստանալ ծանուցումները, մյուս մասը ստացել է, սակայն մինչ օրս չի արձագանքել։

Ինչ վերաբերվում է մուտքի հետ կապված հարցին, սույն թվականի փետրվարի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան փաստաթղթերով Սունդուկյանի անվան ազգային թատրոնին անհատույց օգտագործման է վերադարձրել 2011 թվականին «Գոյ» թատրոնին տրված 592 քառակուսի մետր տարածքը, ինչը նշանակում է, որ շենքի անվտանգության պատասխանատվությունն այժմ ամբողջությամբ կրում է Սունդուկյանի անվան ազգային թատրոնը։ Այս մասին երեք անգամ տեղեկացվել և բանակցություններ են վարվել «Գոյ» թատրոնի աշխատողների հետ՝ խնդրելով հանձնել բանալիները Սունդուկյանի անվան ազգային թատրոնի անվտանգության աշխատակիցներին և թատրոն մտնել ծառայողական մուտքից, ինչպես բոլոր աշխատողները։ Յուրաքանչյուր անգամ մերժում ստանալով՝ թատրոնն ինքն է ձեռնամուխ եղել համապատասխան քայլերի։

Մայր թատրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և ելնելով պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնում աշխատել թատերական ոլորտի իր գործընկերների հետ՝ ապահովելով ստեղծագործական մթնոլորտ, պայմաններ։

Նաև, «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ հանրության շրջաններում Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, ղեկավար կազմի, աշխատողների բարի համբավն ստվերող, ապակառուցողական գործողություններից»,- ասված է հայտարարոթյունում։

Возможно, это изображение отрывной талон и текст Возможно, это изображение светокопия и текст Возможно, это иллюстрация (текст) Возможно, это изображение отрывной талон и текст Возможно, это иллюстрация (текст)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել