ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության կառուցվածքային վերափոխման վերաբերյալ նշեց, որ ծառայությունը, որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն։
Նրա խոսքով՝ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները, որոնք արդյունավետորն կառավարվելու են ուղղաձիգ ձևաչափով։
Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ՀՀ տարածքում։ Յուրքանաչյուր մարզում պարեկային ծառայությանը զուգահեռ ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող օպերատիվ կառավարման կենտրոններ։
«2023 թվականի 12 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայնտաբերման թիվն աճել է 2847-ով կամ ավելին, քան 2,5 անգամ։ Հայնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք»,-նշեց նախարարը։