Մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: