Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերիտեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելիառավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: