ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ զինված ուժերի համար, տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման հետ կապված զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների։
2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517, 28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացվել է 9,19 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։