Մարտի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Էջմիածնի տարածաշրջաններում՝ անձրև։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Սիսիանի տարածաշրջանի Գորայք բնակավայրից դեպի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորաները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանացանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: