Ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել են, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում էլ կա մեկ ՀՀ քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել