Ակնհայտ էր, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր. փոխքաղաքապետ

Այս պահին որևէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում: Այս մասին լրագրողներին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե ով է եղել նռանկով զինված տղամարդը, միայն գիտի, որ 2 անձ գտնվում է հիվանդնանոցում, մեկ անձ քիչ առաջ վնասազերծվեց:

«Ես տեղյակ չեմ, թե ինչ էր ուզում նա, բայց ակնհայտ էր, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր և վերջինս վնասազերծվեց: Ցանկացած անձ, ով ոստիկանության բաժանմունքում որեւէ զինված կամ պայթուցիկ նյութով հայտնվում է, դա ահաբեկչական գործողություն է ըստ մեր քրեական օրենսգրքի»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել