Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը և Մարտին Չունգոնգը Ժնևում ստորագրել են համաձայնագիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել