Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին նոյեմբերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տեղափոխվել են Կանազի հոսպիտալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասել է զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը:
Թերթին հաջողվել է զրուցել Դավիթի հետ: Վերջինս ասել է, որ ինքն ու Արոն այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում: «Արոն այստեղ անկողնային պառկած Է: Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարանից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառնան հոսպիտալ: Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի դեմ»,-պատմել է Դավիթը՝ նշելով, որ ինքը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: