Ոստիկանության նոր համազգեստի ձեռքբերմանը պետբյուջեից կծախսվի մինչև 484,6 մլն դրամ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի, գրում է «Հայկական ժամանակ»-ը.
«Չնայած պետբյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկաններն իրականում անվճար ստանում են միայն կոշիկները, այն էլ ասում են այնքան անհարմար է կարված, որ հիմնականում չեն կրում։ Հագուստն էլ ոստիկանները գնում են Վերնիսաժից կամ Ոստիկանության կարի արտադրամասից»,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում