Երկու շաբաթ առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։
Սակայն, մարտի 7-ին հրապարակված նախազգուշացման մեջ ասվում էր, որ ահաբեկչությունները կարող են տեղի ունենալ առաջիկա երկու օրվա ընթացքում։
ԱՄՆ-ի դաշնակիցները նման նախազգուշացումներ ևս արել են։ Նրանք ահաբեկչական հարձակման հավանականությունը գնահատել են որպես «անխուսափելի», փոխանցում է «Важные истории»-ն։
Մարտի 19-ին Վլադիմիր Պուտինը նման նախազգուշացումները շանտաժ էր անվանել։
«Այս ամենը հիշեցնում է ուղղակի շանտաժ և մեր հասարակությանը վախեցնելու և ապակայունացնելու մտադրություն»,- ասել էր նա։