Ի՞նչ իրավունքներ ունեն կասկածյալը, մեղադրյալը և տուժողը փորձաքննություն նշանակելիս

Փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն`
1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում. այդ մասին կազմվում է արձանագրություն.
2) բացարկ հայտնել փորձագետին.
3) միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից.
4) փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն.
5) փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր.
6) քննիչի թույլտվությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը.
7) բացատրություններ տալ փորձագետին.
8) քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը:

Ինչպես նաև թվարկված իրավունքներից օգտվում է նաև այն անձը, ում նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա հոգեկան վիճակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել