Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ։
Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են՝
1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաև զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս և հետ մղելիս
2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում կամ կարգապահական գումարտակում զանգվածային անկարգությունների ժամանակ
3) զորավարժությունների, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում: