12-ամյա որոնվող երեխան հայտնաբերվել է

12-ամյա Գրիգորն այսօր՝ մարտի  21-ին, որոնվում էր։ Երեխան Դավիթաշենից՝ դպրոցից, 14։00-ի սահմաններում դուրս էր եկել և տուն չէր վերադարձել։ Նա բնակվում է Աջափնյակում։ Երեխայի ծնողները բաժնում հաղորդում էին ներկայացրել։

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ժամը 20.10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեխային հայտնաբերել են Բաշինջաղյան փողոցում և կազմված փաստաթղթերով ներկայացրել քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել