«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործընկեր բանկը՝ Ամերիաբանկը, 2024 թվականի մարտի 30-ից կդադարեցնի Мир համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով այդ ժամկետից անհնար է դառնում այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Мир վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և տերմինալներում՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքի։