Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորի Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել՝ ի երախտագիտություն հայանպաստ աշխատանքի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել