Բորսային միջնորդներ կարող են լինել և՛ ֆիզիկական, և՛իրավաբանական անձինք

Բորսային միջնորդներ են բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները:

Բրոքերային ձեռնարկությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկության կազմակերպական-իրավական որոշակի տեսակով գրանցված ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:

Բրոքերային գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված դուստր ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:

Անկախ բրոքերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անհատ ձեռներեց է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն:

Բրոքերային ձեռնարկությանը, բրոքերային գրասենյակին, անկախ բրոքերին արգելվում է գործարքներ կնքել իրենց անունից և իրենց հաշվին, եթե նրանք ունեն միանման պայմաններով բորսայում չիրացված պատվերներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել