Ո՞վ կարող է հիմնադրել ապրանքային բորսա

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ապրանքային բորսան հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ապրանքային բորսայի հիմնադիրներ չեն կարող լինել`
1. պետական իշխանության և կառավարման մարմինները
2. բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները
3. ապահովագրական և ինվեստիցիոն ընկերությունները
4. հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները
5. այն ֆիզիկական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել