Չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը. Փաշինյանը` Տավուշի մասին

Քարտեզների թեման շատ բարդ է, քանի որ մի թվականի քարտեզ գոյություն չունի, որ կպատկերի ՀՀ սահմանագծի ամբողջ երկայնքը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և Սեյրան Օհանյանի` սահմանազատմանը վերաբերող հարցերին։

«Կա քարտեզի երկայնք, դրա երկայնքով ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանի տարբեր կտորները համաձայնեցրել են տարբեր թվականներին։ Չկա մի թվականի քարտեզ, որը կպատկերի մեր սահմանագծի ամբողջ երկայնքը դե յուրե և իրավական նշանակություն ունեցող»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ մեզ ձեռնտու քարտեզի մասին ձևակերպումն առնվազն ճիշտ չէ։ Ալմաթիի հռչակագիրը նշանակում է Խորհրդային միության իրավական նշանակություն ունեցող ամենավերջին քարտեզները։

«Ասում եք՝ ո՞ր թվի քարտեզ, այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա։ Խորհրդային միության գլխավոր շտաբի մի թվի միասնական քարտեզ՝ մի կողմից, գոյություն չունի։ Կան քաղաքական արձանագրումներ, որոնց համար առանձնապես խնդիր չի ասել՝ այսինչ թվի քարտեզ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նախ պետք է ճշտել, թե ինչ է նշանակում քարտեզ, քանզի սոցիալական ցանցերի օգտատերերը մամուլից, գրքից, հանրագիտարանից տպում են քարտեզներ, ասում են՝ այ տեսեք, քարտեզ է։

«Իսկ երբ քարտեզագիրն է խոսում, ասում է, դա մի թուղթ է, որ ներկաների մի մասն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ, թե ինչ է պատկերված։ Սոցիալական ցանցերում տեղադրված քարտեզներից նույն թվի 300 տարբեր քարտեզ կարող է գոյություն ունենալ։ 29 800-ն ստացել ենք հանրագիտարանի տիտղոսաթերթից, որի տակ գրված է 29 743, սա այն թիվն է, որը հաստատվել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ»,- բացատրել է վարչապետը։

Արձագանքելով ընդդիմության ակնարկներին, թե ինքը ժողովրդին վախեցնում է պատերազմով, որպեսզի միակողմանի զիջումների գնա` Փաշինյանն ասաց. «Ժողովրդին չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը։ 2019 թվականին էլ ես էի ասում ձեզ, որ ժողովրդին մի վախեցրեք պատերազմով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել